2075 դիտում
19:20 16-12-2019
Ոստիկանները բացահայտել են Խորունք գյուղի բնակարանային գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 15-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը, օգտվելով տանտերերի բացակայությունից, բացել էր Արմավիրի մարզի Խորոնք գյուղի տներից մեկի պատուհանը և հյուրասենյակի պահարանից փող հափշտակել:
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում դեպքից ժամեր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 23-ամյա մի բնակիչ:
Դեկտեմբերի 16-ին, իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին և խոստովանեց կատարածը:
Հանգամանքները պարզվում են:
Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է;
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1827 դիտում
19:53 10-06-2019
Ոստիկանները բացահայտել են Արաբկիրում կատարված բնակարանային գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11827 դիտում
21:19 05-05-2019
Ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Վանաձորում կատարված բնակարանային գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2414 դիտում
23:05 11-12-2018
Վարդանիձոր գյուղի բնակարանային գողությունը բացահայտվեց հաղորդումից ժամեր անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2011 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր