211652_close_icon
views-count29878 դիտում article-date 19:31 17-12-2019

Դատարանը կալանավորել է 70 հազար դոլար և 3 հազար եվրո գողացած 58-ամյա տղամարդուն, իսկ նրա որդին քննիչի որոշմամբ ստորագրությամբ բաց է թողնվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Կարապետյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզում առանձնապես խոշոր չափերի գողություն կատարած Նոր Խարբերդի բնակիչ՝ 58-ամյա Ռոբերտ Հարությունյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստն անցացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը, և Ռ. Հարությունյանը, ով կասկածվում է 70 հազար դոլար և 3 հազար եվրո գողանալու մեջ, կալանավորվեց։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշմամբ բնակության վայրից չհեռանալու ստորագրություն է վերցվել կալանավորվածի որդուց՝ 25-ամյա Նվեր Հարությունյանից, ում կողմից գնված ավտոմեքենայում Մասիսի ոստիկանները հայտնաբերել են նաև թմրամիջոց, ով խոստովանել է, որ այն պատկանում է իրեն։ Ռ. Հարությունյանը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/12/1142854/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 12-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Հարությունյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ տաք հետքերով առանձնապես խոշոր չափերի գողության դեպք էին բացահայտել։ Դեկտեմբերի 11-ին ոստիկանույթյան Մասիսի բաժին էր դիմել Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Վիկտոր Իսրայելյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք գաղտնի մուտք են գործել իրեն պատկանող, ԽՍՀՄ տարիներին գործող, սակայն այժմ պարապուրդի մատնված Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորում և այնտեղից հափշտակել 70 հազար ԱՄՆ դոլար և 3 հազար եվրո գումար։ Նույն օրը Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի որոշմամբ նույն քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի գլխավորությամբ ստեղծվում է քննչական խումբ։ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, կազմել էին կասկածյալների շրջանակը։ Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանները Երևան քաղաքից ոստիկանության Մասիսի բաժին էին բերման ենթարկել Նոր Խարբերդի բնակիչ՝ 25-ամյա Նվեր Հարությունյանին և 58-ամյա Ռոբերտ Հարությունյանին։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորում պահեստային մասից Ռ. Հարությունյանը հափշտակել էր ողջ գումարը և այն տարել, հանձնել տղային՝ Նվերին՝ ասելով, որ «սա այգում՝ հողի մեջ պահի, հետ կորոշենք՝ ինչ ենք անելու»։ Նվերն էլ, հորից ստանալով գողացված գումարը, թաքցրել էր այգում՝ հողի մեջ, սակայն հորից թաքուն այնտեղից գողացել էր մոտ 7000 ԱՄՆ դոլար, իսկ հետո հորը հայտնել, որ արդեն գումարը թաքցրել է ապահով վայրում։ Տղան՝ իրենից գոհ, հորը թողել էր տանը և հեռացել, դրանից հետո, այս անգամ հայրը տղայի թաքցրած վայրից գումարը հանել և մեկ այլ տեղ էր թաքցրել ու, երևի, ճիշտ է ասված՝ «գողը գողից գողացավ, Աստված, տեսավ, զարմացավ»։ [b]Կալանավորված 58-ամյա Ռոբերտ Հարությունյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0824469001576604547409740.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր