15901 դիտում
16:48 17-12-2019
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հեռացրել են հոգեկան առողջության հիմնարկի խնամառուի կուլ տված ասեղը
Օրերս հոգեկան առողջության պահպանման կենտրոններից մեկի 57-ամյա տղամարդ խնամառուին որովայնի սուր ցավերի գանգատով տեղափոխել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Տղամարդը պնդել է, որ որովայնի ցավերի սաստկությունը ասեղ կուլ տալու հետևանքն է: Կենտրոնում իրականացված հաստատել են տղամարդու ասածը` ստամոքսից դուրս` ազատ որովայնի խոռոչում հայտնաբերվել է ասեղ:
Ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժները ախտորոշիչ հետազոտություններից հետո որոշել են վիրահատական միջամտությամբ հեռացնել ասեղը: Մեկ ժամ տևած վիրահատության ընթացքում ասեղը հեռացվել է, այն տվյալ պահին եղել է ստամոքսից դուրս և արդեն իսկ հասցրել է վնասել ստամոքսի առաջնային պատն ու մեծ ճարպոնը:
Հիվանդն այժմ իրեն լավ է զգում, այսօր դուրս կգրվի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին