1945 դիտում
23:22 17-12-2019
Դիլիջանի ոստիկանները մոտ մեկ ամիս կայանված մեքենայում ինքնաձիգ և ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի Մյասնիկյան փողոցում մոտ մեկ ամիս կլինի ինչ կասկածելի մեքենա է կայանված։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը զննեց սպիտակ «Ժիգուլին»։
Մեքենայի սրահում հայտնաբերվեց գործարանային համարով ինքնաձիգ, որը նախատեսված է 7․62 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Հայտնաբերվեց նաև ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված դարձյալ 7․62 մմ տրամաչափի փամփուշտներով։
Պարզվել է, որ մեքենայի համարանիշերը գողացված են, իսկ թափքի և շարժիչի նույնականացման համարները՝ ոչնչացված։ «ՎԱԶ 2107»-ը տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մեքենայատիրոջ ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։ Հանգամանքները պարզվում են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1717 դիտում
14:13 11-04-2014
Ահազանգի հետքերով. ոստիկանները «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել
1703 դիտում
17:17 01-11-2022
Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող ինքնաձիգ ու փամփուշտներ
2076 դիտում
14:15 30-07-2020
Ոստիկանության ծառայողները խուզարկությամբ ինքնաձիգ, փամփուշտներ ու թմրամիջոցներ են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
763 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
901 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ