211652_close_icon
views-count4197 դիտում article-date 14:11 18-12-2019

Խոր Վիրապ վանական համալիրի տարածքն ամբողջովին բարեկարգվում է

Մարզերում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շրջանակներում Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ամբողջովին բարեկարգվում է Խոր Վիրապ վանական համալիրի տարածքը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Արդեն իսկ մեկնարկել են աստիճանների փոխարինման աշխատանքները: Ծրագրով կիրականացվի նաև՝ հարակից հատվածի ասֆալտապատում, ավտոկայանատեղիի և վաճառակետերի վերանորոգում, հարակից տարածքի կանաչապատում, լուսավորության ցանցի անցկացում»,- գրել է Սարգսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր