211652_close_icon
views-count3663 դիտում article-date 09:39 19-12-2019

Ես հակված եմ մնալու ավագանիում. եթե անգամ չմնամ, շարունակելու եմ բացահայտել Երևանի քաղաքապետարանի կոռուպցիոն ռիսկերը. Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/12/18/davit-khazhakyan/3167960?fbclid=IwAR3ZSQStbsvQzAllJ35xCLxvn0u5fZ5hZy97rudgGfNSHw4yoqVDxBhjpQ8]Tert.am[/url]-ը գրում է. Իմ ցանկացած դիրքորոշում ես նախապես քննարկում եմ կուսակցությունում, խորհրդակցում Էդմոն Մարուքյանի հետ, դա վերաբերում է նաև Երևանի ավագանիում իմ գործունեության նպատակահարմարության հարցին: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Մանդատը վայր դնել-չդնելու հարցով որոշում դեռևս չկա, քննարկման առիթն ավագանու վերջին նիստն էր, երբ մեր փաստարկները ստվերվեցին: Մենք խմբակցությունում պայմանավորվել ենք, որ երբ թեմա ենք բացում, պիտի թիրախային լինենք, ոչ թե աջուձախ ընկնենք: Ես իմ կուսակցությունից ցուցում եմ ստացել, որ պետք չէ շարունակել, օրինակ, «քուանշի» ոճում, և այդ նկատառումն ընդունել եմ»: Խաժակյանը բացառել է, որ Երևանի ավագանու կազմից իր հնարավոր հեռացումը Էդմոն Մարուքյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ճնշման արդյունք է. «Գուցեև իմ բացթողումը կա, որ այդ խնդիրը խմբակցության ներսում չի կարգավորվել: Մենք բազմիցս քննարկումներ ենք ունեցել, որ մեր գնահատականներում պետք է զսպվածություն ցուցաբերենք, քանի որ մեր իմքայլական գործընկերները դիմում են սադրանքների»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/18/davit-khazhakyan/3167960?fbclid=IwAR3ZSQStbsvQzAllJ35xCLxvn0u5fZ5hZy97rudgGfNSHw4yoqVDxBhjpQ8]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր