211652_close_icon

Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ աշխատանքն ակնհայտ է, բայց չի նշանակում, որ հասել ենք ցանկալի արդյունքի. ՃՈ պետը՝ ոլորտում առկա հարցերի ու փոփոխությունների մասին.tert.am

views-count39491 դիտում article-date 18:02 24-12-2017
Օտարերկրյա համարանիշերով» մեքենաների վարորդներին տուգանելու, մգեցված ապակիների դեմ պայքարի, ՃՈ-ում ծառայողների կողմից տեսանկարահանող սարքեր կրելու արդյունքի, ՃՈ ծառայողներին ուղղված մեղադրանքների և այլ հարցերի շուրջ [color=#EF2929]tert.am[/color]-ը զրուցել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հետ: [b]-Պարո՛ն Կարապետյան, այդ պահի դրությամբ առաջնահերթ ի՞նչ փոփոխություններ են նախատեսված Ճանապարհային ոստիկանությունում, կառուցվածքային փոփոխություններ նախատեսվա՞ծ են:[/b] -Ներկա պահին Ճանապարհային ոստիկանությունում նոր կառուցվածքային փոփոխություններ նախատեսված չեն: Ընդհանրապես, կառուցվածքային փոփոխություններին ինքնանպատակ չեն և չեն կատարվում տարերայնորեն կամ հապճեպ որոշումների հիման վրա: Նման փոփոխությունները, նախ և առաջ, պայմանավորված են գործառութային փոփոխություններով, այսինքն՝ գործառույթների ավելացմամբ, պակասեցմամբ կամ ստորաբաժանումների գործառույթների վերաբախշմամբ, և կատարվում են վերլուծությունների ու հաշվարկների հիման վրա: -[b]Պարո՛ն Կարապետյան, որոշ ժամանակ առաջ հայտարարեցիք, որ օտարերկրյա հաշվառում ունեցող մեքենաների իրավախախտ վարորդները տուգանվելու են և տուգանքը վճարելու են սահմանին: Արդեն հստա՞կ է, թե երբվանից են տուգանվելու իրավախախտումների համար:[/b] -Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված կամ, այսպես կոչված, «օտարերկրյա համարանիշերով» տրանսպորտային միջոցների իրավախախտ վարորդները միշտ էլ ենթարկվել են վարչական պատասխանատվության, ուղղակի՝ միայն Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվելու դեպքում: Ինչ վերաբերում է արագաչափ սարքերով կամ տեսախցիկներով հայտնաբերված իրավախախտումներին, ապա շուտով՝ մոտ մեկ շաբաթից, կգործի նաև այդ իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն կիրառելու համակարգը: Մասնավորապես. եթե այդ տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն է ներմուծել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ապա որոշումները կկայացվեն նրա նկատմամբ և կծանուցվեն նրա հասցեով, իսկ եթե տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն է ներմուծել օտարերկրյա քաղաքացին, ապա որոշումները կկայացվեն նրա նկատմամբ և կծանուցվեն սահմանին: [b]-Կա հիվանդությունների ցանկ, որոնց առկայության դեպքում քաղաքացին չի կարող վարորդական իրավունքի վկայական ստանալ, որը տրվում է տասը տարի ժամկետով: Ինչպե՞ս են վերահսկվում այն դեպքերը, երբ, օրինակ, այդ տասը տարվա ընթացքում վարորդը ձեռք է բերում այդ արգելված հիվանդություններից որևէ մեկը, վերահսկման մեխանիզմ կա՞, թե՞ ոչ:[/b] -Այն դեպքում, երբ անձի մոտ տրանսպորտային միջոց վարելու սահմանափակումներ առաջացնող պատճառը` հիվանդությունը կամ արատը ի հայտ են գալիս վարորդական վկայականն ստանալուց հետո, դրա նկատմամբ վերահսկողությունն առաջին հերթին իրականացվում է երթևեկության ընթացքում, երբ որևէ իրավաչափ պատճառով կանգնեցվում է տրանսպորտային միջոցը և ստուգվում են փաստաթղթերը: Եթե անձի մոտ առկա տրանսպորտային միջոց վարելու սահմանափակումներ առաջացնող պատճառը գրառված չէ վարորդական վկայականում, օրինակ՝ թույլատրվում է վարել ակնոցով կամ թույլատրվում է վարել ձեռքի կառավարմամբ տրանսպորտային միջոց, ապա Ճանապարհային ոստիկանության ծառայողը դադարեցնում է տրանսպորտային միջոցի շահագործումը: Բացի դրանից՝ որոշ դեպքերում նման պատճառների մասին Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացվում է համապատասխան բժշկական կազմակերպությունների կամ պետական մարմինների կողմից, որից հետո միջոցներ են ձեռնարկվում այդ անձանց վարորդական վկայականները վերցնելու ուղղությամբ: [b]-Պարո՛ն Կարապետյան, Հատուկ քննչական ծառայության կողմից պարբերաբար հաղորդագրություններ են տարածվում, համաձայն որոնց՝ ՃՈ աշխատակիցներին մեղադրում են կաշառք վերցնելու մեջ: Դրանք դեռևս մեղադրանքներ են, սակայն ի՞նչ է արվում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար, օրինակ՝ որոշ երկրներում լուծման տարբերակներից մեկը աշխատավարձի բարձրացումն է: [/b] -Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնելը միշտ հանդիսացել և հիմա հանդիսանում է պետական համակարգի կարևոր գործառույթներից մեկը: Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է վերջին տարիներին այդ ուղղությամբ կատարված մեծածավալ աշխատանքը, սակայն դա ամենևին չի նշանակում, որ մենք հասել են ցանկալի արդյունքի կամ այլևս անելիք չունենք: Ներկայումս, նաև անկախ փորձագետների ներգրավմամբ ընդհանուր պետության մակարդակով մշակվում է նոր միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի նախագիծ, որում իր տեղն ունի նաև ճանապարհային ոստիկանության գործունեության ոլորտը, և սահմանված կարգով հաստատվելուց հետո կշարունակվի այդ ուղղությամբ միջոցառումների իրականացումը: Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2017/12/24/Egor-K/2573821]այստեղ.[/url]

Նմանատիպ նյութեր