3599 դիտում
13:29 19-12-2019
Ներխուժել են «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն. Ուղիղ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/12/19/zhoghovurd/3168459]Tert.am-[/url]ը գրում է.
13:40
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ երկրում հնարավոր չէ ապահովել լրագրողների անխափան աշխատանքը։
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում սուր քննադատում էր մամուլի նկատմամբ նման ճնշումները, սակայն իր իշխանության ժամանակ նույն բաները կատարվում են։
«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ խմբագրությունում եղել է թանկարժեք գույք, գումար, սակայն ներխուժողները որևէ բանի ձեռք չեն տվել, նշանակում է՝ ներխուժումը գողության նպատակով չի եղել։
13:20
Գիշերը անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն օրերս կրկին հարցաքննվել էր Մարտի 1-ի գործով որոշ պաշտոնատար անձանց ցուցմունքները հրապարակելու թեմայով հարուցված քրեական գործի շրջանակում: ՀՔԾ-ն լրագրողից պահանջում է աղբյուր բացահայտել: Մեր տեղեկություններով՝ նաև գաղտնալսվել է լրագրողի հեռախոսն ու վերծանվել են հեռախոսազանգերը:
Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?v=1suHEZO3tag&feature=emb_logo]Tert.am[/url]-ի տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1299 դիտում
16:31 12-02-2022
Անհայտ անձինք են ներխուժել են Politik.am կայքի խմբագրություն, սպառնացել են խմբագրին
Այս բաժնից
568 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր
772 դիտում
17:37 18-10-2024
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչ