3110 դիտում
14:38 19-12-2019
Մի շարք ՀԿ–ներ իրավապահներից պահանջում են բացահայտել և պատասխանատվության ենթարկել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժած անձանց. SHAMSHYAN.com-ը միանում է այդ պահանջին
Լրագրողական մի շարք կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որում խստորեն դատապարտում են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը՝ համարելով այն ոտնձգություն խմբագրության նկատմամբ։
[b]Հայտարարությունում ասվում է.[/b]
Դեկտեմբերի 19-ի գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» թերթի խմբագրություն և, ըստ նույն թերթի լրագրողների վկայության, տակնուվրա արել գույքը, բացել դարակները, մտել խմբագրի աշխատասենյակ, շաղ տվել թերթերն ու թղթերը՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բանգտնել:
Նախնական տեղեկություններով՝ համակարգչային որևէ տեխնիկա կամ այլ իր գողացված չէ, սակայն ներխուժման փաստն ինքնին վկայում է լրատվամիջոցի վրա բիրտ ճնշում գործադրելու փորձի մասին:
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/19/1143326/]ոտնձգությունը[/url] խմբագրության նկատմամբ, հայտնում մեր զորակցությունը գործընկերներին և պահանջում իրավապահներից՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։
[b]ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
[/b]
Նմանատիպ նյութեր
3659 դիտում
13:29 19-12-2019
Ներխուժել են «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն. Ուղիղ. Tert.am
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին