4589 դիտում
15:32 19-12-2019
Կառավարությունը 4 մլն դրամ կհատկացնի «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված 9 ընտանիքի
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց պետական բյուջեից 4,32 մլն դրամ հատկացնել 9 ընտանիքի։
Ըստ Կառավարության ներկայացրած նախագծի՝ առաջարկվում է սահմանել 6 և ավելի երեխա ունեցող և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողների համար ամսական ֆինանսական աջակցության տեսակ, որն ավելի կընդգծի նրանց ունեցած ավանդը ժողովրդագրական իրավիճակի բարելավման և առաջընթացի գործում: Ամսական այդ ընտանիքները կստանան 40 հազար դրամ:
Նշենք, որ «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողների (ընտանիքների) թիվն ինն է, և նրանց տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ կտրամադրվի 4.320.0 հազար դրամ։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ներկայում ՀՀ-ում շատ քիչ ընտանիքներ են ունենում 3 և ավելի երեխա: Եթե 1990թ. ՀՀ-ում 3-րդ և հաջորդ երեխաների թիվը ընդհանուր երեխաների կարգաթվում եղել է 32 տոկոս, ապա ներկայում այդ ցուցանիշը 22 տոկոս է:
2017թ. տվյալներով՝ ՀՀ-ում ծնված 6-րդ և հաջորդ երեխաների թիվը կազմել է 140 երեխա, որը տվյալ տարվա ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է: Ժողովրդագրական նոր քաղաքականության առանձնահատկություններից է այն, որ ՀՀ կառավարությունը նախորդ ժամանակահատվածում գրանցված ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակի բարելավման կարեւոր ուղենիշ է սահմանել ծնելիության խրախուսումը և երեխաների ընդհանուր կարգաթվում 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդների աջակցությանն ուղղված քաղաքականությունը:
Նմանատիպ նյութեր
7397 դիտում
10:30 09-03-2018
Ծնողական փառքի մեդալով պարգևատրված Զարուհին 7 երեխա ունի, 7-ն էլ՝ տղա. «Հայկական ժամանակ»
874 դիտում
12:57 20-09-2019
Ծաղիկ և Արմեն Վարդանյանները պարգևատրվել են Ծնողական փառքի մեդալով
5904 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից