211652_close_icon
views-count7397 դիտում article-date 10:30 09-03-2018

Ծնողական փառքի մեդալով պարգևատրված Զարուհին 7 երեխա ունի, 7-ն էլ՝ տղա. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, յոթ զավակ դաստիարակելու, նրանց ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար Զարուհի Ռազմիկի Ներսիսյանը և Հարութիկ Լենիկի Պողոսյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ պարգևատրվել են Ծնողական փառքի մեդալով: «Հայկական ժամանակ»-ի լրագրող Աննա Զախարյանը պարզել է, որ ամուսինները յոթ երեխա ունեն, յոթն էլ տղա են: Ապրում են Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում: Հարութիկ Պողոսյանը մեր թղթակցին ասել է, որ կնոջ երազանքն է եղել, որ յոթ զավակով սեղան նստի: Նրանց որդիներից երկուսն այժմ ծառայում են Արցախում, մյուսները դպրոցական են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր