948 դիտում
20:37 19-12-2019
Շրջակա միջավայրի նախարարն ու ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը գոհ են համատեղ ծրագրերի ընթացքից
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն դեկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական (ՄԱԶԾ) ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերը քննարկել են համատեղ իարկանացվող ծրագրերի ընթացքը, ամփոփել անցնող տարվա համագործակցության արդյունքները՝ երկուստեք գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքի որակից։
«Դեկտեմբերի 20-ին, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի կունենա շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից համատեղ կազմակերպած կլոր սեղան-քննարկումը, որի ընթացքում ներկայացվելու են Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 25-րդ համաժողովում (COP25) արծարծված խնդիրներն ու համաժողովի արդյունքները։
Կլոր սեղան-քննարկմանը ելույթ կունենա նաև շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
1697 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
1000 դիտում
20:58 10-05-2023
Գնել Սանոսյանն ու ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը ստորագրել են կլիմային առնչվող ծրագրային փաստաթուղթը
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
973 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան