1003 դիտում
20:58 10-05-2023
Գնել Սանոսյանն ու ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը ստորագրել են կլիմային առնչվող ծրագրային փաստաթուղթը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է «Անցում ցածրածխածնային ոռոգման տեխնոլոգիաներին Հայաստանի Լոռու և Շիրակի մարզերում արտադրողականության բարձրացման, պարենային ապահովության և կենսամակարդակի բարելավման համար» ծրագրի շնորհանդեսին, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից և իրականացվում համատեղ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։ Այս մասին հայտնել է նախարարությունը։
«Ներկա էին նաև Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
Ծրագրի նպատակն է աջակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի՝ «2021-2030թթ․ Ազգային մակարդակով սահմանված ներդրումների» իրականացմանը, որի շրջանակներում նախատեսվում է Լոռու և Շիրակի մարզերում նվազեցնել գյուղատնտեսական հողերի ոռոգման համար էներգիայի օգտագործումից առաջացած ածխաթթու գազի արտանետումները, աջակցել կայուն գյուղատնտեսությանը և ավելացնել ոռոգվող հողատարածքները, ինչը կնպաստի փոփոխվող կլիմայի պայմաններում ավելի դիմակայուն գյուղատնտեսությանը և պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Ծրագիրը կաջակցի նաև Հայաստանի կառավարությանը Շիրակի և Լոռու մարզերում ջրային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավման գործում:
Նախարար Սանոսյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և կարևորել ծրագրի մեկնարկը։
Բացման ելույթներից հետո ՀՀ ՏԵԿ նախարար Գնել Սանոսյանն ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ստորագրեցին ծրագրային փաստաթուղթը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր
1096 դիտում
20:08 06-11-2024
Հայաստանի ֆինանսների նախարարը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը ստորագրել են համաձայնագիր
948 դիտում
20:37 19-12-2019
Շրջակա միջավայրի նախարարն ու ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը գոհ են համատեղ ծրագրերի ընթացքից
3036 դիտում
16:35 12-02-2020
Վարոս Սիմոնյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը քննարկել են փոխգործակցության հարցեր
Այս բաժնից
487 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց