211652_close_icon
views-count3054 դիտում article-date 23:59 19-12-2019

«Արարատը» ՀՖՖ նախագահի ընտրություններում կպաշտպանի Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը

Երևանի «Արարատը» հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ: «Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Արարատը» դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում պաշտպանելու է Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը»,- ասված է ակումբի հայտարարությունում։ Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրություններին կմասնակցեն 3 թեկնածուներ՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը և «Անի» ակումբի նախագահ, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը: ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին: Մելիքբեկյանը։

Նմանատիպ նյութեր