7565 դիտում
23:50 19-12-2019
ՀՖՖ-ում չպետք է լինեն Մելիքբեկյանի և Նիկողոսյանի նման բախտախնդիրներ, նրանց պատճառով մեր ֆուտբոլում քաոս է. ՀՖՖ նախագահի պաշտոնին համապատասխանում է Թ. Գրիգորյանը. Ս. Բաղդասարյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ես հիմա պայքարի եմ դուրս եկել, որ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի նման բախտախնդիր մարդիկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար մարմնում չլինեն: Կարծում եմ՝ թեկնածուներից Թովմաս Գրիգորյանը բոլոր պարամետրերով համապատասխանում է ՀՖՖ նախագահի պաշտոնին, նա ունի կառավարման փորձ և կատարած աշխատանք: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/19/baghdasaryan/3168661?fbclid=IwAR3LsrQzqo3ijoKL7cNR08fSqDhc2ChAb_8qEAaG3gZhFtzxerahX6KsQjw]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի հիմնադիր, մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը:
«Ֆեդերացիայի ղեկավար մարմնում չպետք է լինեն Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը: Ես նրանց անցած ճանապարհը լավ գիտեմ: Գիտեմ՝ ինչ ձևով են հարթել իրենց ճանապարհը, շատ վարպետացել են այս հարցում: Հիմա մարդկանց դեմ հոդվածներ են գրում անանուն և շրջապատ են ձևավորել, որոնք կարող են սուտ տեղեկություններ տարածել՝ հասարակական կարծիք ստեղծելու համար»,- ասաց Սուրեն Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ Արմեն Մելիքբեկյանը հասարակությանն իր կողմը գրավելու համար առաջ է քաշել այն թեզը, որ «հին ուժերը ուզում են գալ ՀՖՖ, նորից գրավել ֆեդերացիան»:
«Թովմաս Գրիգորյանին են կապում, բայց նույն այդ մարդիկ հին ուժերից են: Նույն Արմեն Մելիքբեկյանը, Արմեն Նիկողոսյանը երկար տարիներ աշխատել են ֆեդերացիայում: Նիկողոսյանը եղել է Ռուբեն Հայրապետյանի խորհրդականը ու նրա դեմ հոդվածներ է գրել, դա նաև Հայրապետյանն է խոստովանում: Այդպիսի բախտախնդիր մարդիկ ուզում են ղեկավարել ֆեդերացիան: Իրենց պատճառով այս մեկ տարվա ընթացքում մեր ֆուտբոլում քաոսային վիճակ է ստեղծվել»,- նշեց մեկնաբանը:
Սուրեն Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում ֆեդերացիայի կողմից մարզերում կառուցվել է 50 փոքր խաղադաշտ, որից 10-ն արդեն շարքից դուրս են եկել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը, որի ընթացքում կընտրվեն Գործադիր կոմիտեի անդամները, և նրանք էլ կընտրեն ՀՖՖ նախագահ: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու՝ Թովմաս Գրիգորյանը, Խորեն Հովհաննիսյանը և Արմեն Մելիքբեկյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/12/19/baghdasaryan/3168661?fbclid=IwAR3LsrQzqo3ijoKL7cNR08fSqDhc2ChAb_8qEAaG3gZhFtzxerahX6KsQjw]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3054 դիտում
23:59 19-12-2019
«Արարատը» ՀՖՖ նախագահի ընտրություններում կպաշտպանի Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը
1057 դիտում
12:09 21-09-2023
Հայաստանի ներսում չպետք է լինեն թշնшմիներ, չպետք է լինի ատելությшն խոսք իրար նկատմամբ. Տիգրան Ավինյան
1588 դիտում
18:32 02-12-2020
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հեռավար մամուլի ասուլիսը՝ դեկտեմբերի 4-ին
Այս բաժնից
2185 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2839 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2365 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում