7891 դիտում
18:00 20-12-2019
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է ստացել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից այսօր տրվել է ՙՕրինապահ հարկ վճարող՚ անվանմամբ հավաստագիր:
Պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը շնորհեց ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Գլխավոր հաշվապահ Նարինե Սարգսյանին, ինչպես նաև այլ 7 տնտեսվարողների:
Հավաստագիրը Բանկին շնորհվել է 2019 թվականի ընթացքում պետական բյուջեի հանդեպ բոլոր պարտավորություններն ամբողջական և պատշաճ կատարելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված բոլոր հաշվարկները և հաշվետվությունները ճշգրիտ ներկայացնելու, և իրավախախտումների բացակայության համար:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես նպաստել է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը: Բանկն իր գործունեության ավելի քան քսանհինգ տարիների ընթացքում գործել է օրենքի սահմաններում, եղել է ճշտապահ հարկ վճարող, իրականացրել է բազմաթիվ բարեգործական, մշակութային և սոցիալական ծրագրեր:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3239 դիտում
12:33 25-01-2018
ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողների
3602 դիտում
21:00 17-05-2017
100 տնտեսվարող արդեն ստացել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր