54438 դիտում
11:10 21-12-2019
Կրակոցներ Երևանում. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակային հատվածում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. հայտնաբերվել են պարկուճներ
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երևանի պետական համալսարանի բակում, վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ ժամը 14:00-ի սահմաններում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակային հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները զննություն են կատարել տեղանքում, որտեղ հայտնաբերել են 2 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը, որոնց տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: