2757 դիտում
22:11 21-12-2019
Դավիթ Խաժակյան. Քաղաքային խնդիրները կշարունակվեն բարձրաձայնվել, այս մասով ունեմ իմ կուսակցության լիարժեք սատարումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Իմ տրամադրվածությունն այնպիսին է, որ քաղաքային խնդիրները կշարունակվեն բարձրաձայնվել, ես այս մասով ունեմ իմ կուսակցության լիարժեք սատարումը, իսկ դրա ֆորմատը կորոշվի երկուշաբթի օրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՀԿ կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է տրամադրվածությունը՝ վա՞յր է դնելու ավագանու իր մանդատը, թե ոչ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/12/21/khazhakyan/3170279?fbclid=IwAR2M0VLP6Hm1QFAkPAb9BnWWc4dwToyuvAZ80wyHKoQGnMV9ZywzZQD61IM]Tert.am[/url]-ը:
Դիտարկմանը՝ նա իր ելույթներում, օրինակ, օգտագործել է «քուանշ, պարո՛ն քաղաքապետ» արտահայտությունը, դա քաղաքակիրթ պայքարի ձև՞ էր արդյոք, նա պատասխանեց. «Ես դրա մասին արդեն խոսել եմ, կուսակցությունում ինձ ամիսներ առաջ դրա համար նկատողություն են հայտնել, որ այդ արտահայտությունները գուցե չարժե կիրառել: Ես ընդունել եմ այդ նկատառումը և մի քանի ամսվա ելույթներում կարող եք լսել սուր քննադատություններ, բայց ոչ նման ձևակերպումներ: Ես ստացել եմ այդ արձագանքը և ընդունել եմ»:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք նա երբևէ իր խմբակցության անդամներին հորդորե՞լ է ավելի մեղմ լինել, չանցնել անձնական դաշտ, Խաժակյանը պատասխանեց, որ իրենք մշտապես քննարկում են միմյանց ելույթները և դրանց արձագանքները: «Մեզ մոտ ընդհանրական է այդ տեսակետը, որ անձնական ձևակերպումներից պետք է զերծ մնալ. դեպք առ դեպք մեկս կարծում է, որ դա անձնական ձևակերպում էր, մյուսս՝ ոչ: Թող դրա գնահատականը տա հանրությունը, իհարկե, մենք քննարկում ունեցել ենք, և դա կլինի շարունակական»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում