10626 դիտում
19:30 27-12-2020
Դավիթ Խաժակյան. Նախորդ քաղաքային իշխանություններից մնացած բյուջեի համեմատ՝ այս պարգևատրման ֆոնդը շուրջ 300 մլն-ով ավելի է. 168.am
Երևանի ավագանին տարեվերջյան նիստում հաստատեց մայրաքաղաքի բյուջեն։ Ընդդիմադիր խմբակցություններն այդ նիստին չէին մասնակցում: [url=https://168.am/2020/12/27/1436564.html?fbclid=IwAR3tMKFiCxoh8oXnl3ykoXdZ84xnaFaGu3g0goL96hDBSRNHYuPv0V4hRCA]168.am[/url]-ի հետ զրույցում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ այս բյուջեն նախորդ տարիների բյուջեի կրկնօրինակն է, անընդունելի համամասնություններով:
«Իրենք փորձեցին շեշտադրել, որ կրճատել են պարգևատրման ֆոնդը, բայց անգամ 2018թ․ համեմատ՝ նախորդ քաղաքային իշխանություններից մնացած բյուջեի համեմատ, այս պարգևատրման ֆոնդը շուրջ 300 մլն-ով ավելի է, քան այն տարիներին: Այսինքն, այդուհանդերձ իրենք գերազանցել են անարդյունավետության հնարավոր բոլոր ցուցանիշները: Մենք հաստատում ենք տարեկան բյուջեն, հետագայում այն թերակատարվում է, այսինքն՝ պատշաճ կերպով ծախսերը չեն իրականացվում, և սա նշանակում է, որ անկախ նրանից, թե ի՞նչ համամասնություն մենք կհաստատենք, նույնիսկ դա հավուր պատշաճի չի իրականացվում»,- ասաց Խաժակյանը:
Մեր ճշտող հարցին, թե ստացվում է, որ ավագանին պարգևատրման ֆոնդը կրճատել է ոչ թե նախկին իշխանության, այլ հենց իր հաստատած պարգևատրման նախորդ ֆոնդի նկատմամբ, Խաժակյանն արձագանքեց.
«2018-ի պարգևատրման բյուջեն, որը կազմել է նախորդ ավագանին, որի անդամն էինք նաև մենք, կազմում էր շուրջ 700 մլն, հաջորդ տարվա համար իրենք նախատեսեցին 1 մլրդ 900 մլն դրամ: Հիմա այն նվազեցրել են շուրջ 1 մլրդ-ի, բայց դրանով, միևնույն է, ստացվել է այնպես, որ իրենք ավելին են նախատեսել: Մնացածն էլ տեղակայել են պահուստային ֆոնդում, չեն վերաբաշխել՝ որպես ծախսեր, որ կարողանան քաղաքը զարգացնել»:
Մանրամասները՝ [url=https://168.am/2020/12/27/1436564.html?fbclid=IwAR3tMKFiCxoh8oXnl3ykoXdZ84xnaFaGu3g0goL96hDBSRNHYuPv0V4hRCA]168.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
3760 դիտում
12:29 23-12-2021
Կառավարությունը ավելացրել է ոստիկանության պարգևատրման ֆոնդը 500 մլն դրամով. ոստիկանները 13-րդ աշխատավարձ կստանան
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին