5664 դիտում
15:30 22-12-2019
Ռազմիկ Աբրահամյանը ժամանեց դատարան. Քիչ անց դատարանը կհրապարակի որոշումը. news.am
Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը քիչ առաջ ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ քիչ անց կհրապարակվի նրան կալանավորելու քննչականի ներկայացրած միջնորդության որոշումը:
Նա հրաժարվեց պատասխանել [url=https://https://news.am/arm/news/551110.html]NEWS.am[/url]-ի հարցերին, սակայն նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ դատարանը հաշվի կառնաի Ռազմիկ Աբրահամյանի տարիքը եւ առողջական վիճակը. «Դա քրեական դատավարության օրենքով է սահմանվում,որ խափանման միջոց կիրառելու ընթացքում պետք է հաշվի առնենք եւ հանցագործության ծանրությունը եւ տարիքը եւ առողջական, ընտանեկան, մյուս հանգամանքները»:
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):
Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը քննում է դատավոր Դավիթ Բալայանը:
Նմանատիպ նյութեր
1508 դիտում
20:19 01-04-2014
Վաղը Սահմանադրական դատարանը կհրապարակի կուտակայինի հետ կապված որոշումը
9641 դիտում
14:21 21-06-2020
Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի այսօր ժամը 16։00-ին. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
595 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
601 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր