211652_close_icon
views-count3243 դիտում article-date 15:13 23-12-2019

Նախագահի հրամանագրով լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Անվտանգության մարմիններում երկարամյա անբասիր գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և անմնացորդ նվիրումի համար Գոհար Լևոնի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Պատվո շքանշանով,- ասված է հրամանագրում:

Նմանատիպ նյութեր