2040 դիտում
15:40 23-12-2019
Դավիթ Խաժակյանը կշարունակի մնալ Երևանի ավագանիում. «Լուսավոր Հայաստանը» հայտարարություն է տարածել
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Դավիթ Խաժակյանը կշարունակի մնալ Երևանի ավագանու կազմում։
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Դեկտեմբերի 17-ին Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և փոխնախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել էին, որ, հիմնվելով քաղաքացիների արձագանքների վրա և ելնելով մի շարք այլ հանգամանքներից, ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երևանի ավագանու կազմում իր մասնակցության շարունակության և ավագանու կազմից իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը:
Անցած շաբաթվա ընթացքում այդ հանգամանքները ներկայացվեցին հանրությանը ԼՀԿ անդամների կողմից և դարձան հանրային լայն քննարկման առարկա: Դրան հետևեց «Հանրապետություն» կուսակցության մեր գործընկերների ասուլիսը, համաձայն որի իրենք չեն կիսում մեր կողմից ներկայացված հանգամանքների ընկալումը, իսկ ավագանու նիստերին կիրառված հռետորաբանությունը համարում աշխատանքային պրոցեսի մաս: Նկատի ունենալով հանրության արձագանքը Դավիթ Խաժակյանի մանդատի պահպանման վերաբերյալ և այն, որ ԼՈւՅՍ դաշինքը երկու սուվերեն կուսակցությունների դաշինք է, և յուրաքանչյուրն իրավասու է հանդես գալու իր նախընտրած հռետորաբանությամբ, ԼՀԿ կառավարման խորհուրդը գտնում է, որ բացված հրապարակային քննարկման արդյունքում այլևս պատասխանատվության շրջանակը հստակեցված է:
ԼՈւՅՍ խմբակցության անդամները հաձնառու են կատարելու դաշինքի ծրագիրը, սակայն առանձին նախաձեռնությունների և քաղաքական հռետորաբանության հարցում երկու կուսակցությունների ներկայացուցիչներն ազատ են իրենց մոտեցումներում, իսկ ավագանու խմբակցության յուրաքանչյուր անդամի համար քաղաքական պատասխանատվություն է կրում տվյալ քաղաքական միավորը։
Հիմնվելով վերոշարադրյալի վրա` ԼՀԿ կառավարման խորհուրդը որոշել է շարունակել իր մասնակցությունը Երևանի ավագանիում՝ ի դեմս Երևանի ավագանիում իր միակ անդամ Դավիթ Խաժակյանի։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ԼՀԿ կառավարման խորհուրդն ամբողջությամբ կիսում է Դավիթ Խաժակյանի գործունեությունը և այսուհետ ակնկալում ավելի կոշտ վերահսկողական գործունեություն հանուն Երևանի բնակիչների լավագույն շահերի»։
Նմանատիպ նյութեր
3104 դիտում
18:57 21-12-2021
«Լուսավոր Հայաստանը» Վանաձորի ավագանիում մանդատ չի ունենա․ դատարանը մերժեց կուսակցության դիմումը. NEWS.am
3361 դիտում
15:36 16-11-2018
Լուսավոր Հայաստան Կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը
1348 դիտում
22:21 27-11-2023
Գևորգ Գորգիսյանի փոխարեն Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ է դարձել Դավիթ Խաժակյանը
Այս բաժնից
673 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
721 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
709 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են