3107 դիտում
18:57 21-12-2021
«Լուսավոր Հայաստանը» Վանաձորի ավագանիում մանդատ չի ունենա․ դատարանը մերժեց կուսակցության դիմումը. NEWS.am
Դատարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը ավագանիում մանդատներ ունենալու իրավունքը պաշտպանելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Եղիազարյանը։
«Որոշումը մեզ համար սպասելի չէր, որովհետև կարծում ենք՝ մեր դիմումն արդար է»,- նշեց Եղիազարյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել էր թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողով՝ վերահաշվարկի պահանջով։ Վերահաշվարկի արդյունքում, սակայն, ընտրությունների արդյունքում փոփոխություն չեղավ։
Դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացված ընտրություններին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն անցան Վանաձորու ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինք (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) և «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։
Ստացված ձայներից առավելագույն՝ 38․70 %-ը հավաքել է Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի առաջնորդած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը։ Ավելի վաղ Ասլանյանը բացառել էր կոալիցա կազմելը որևէ քաղաքական ուժի հետ։
Հավելենք, որ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է դեկտեմբերի 16-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նմանատիպ նյութեր
2617 դիտում
16:27 08-07-2020
ԿԸՀ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը. մանդատը չեն վերցնի. armlur.am
2040 դիտում
15:40 23-12-2019
Դավիթ Խաժակյանը կշարունակի մնալ Երևանի ավագանիում. «Լուսավոր Հայաստանը» հայտարարություն է տարածել
1864 դիտում
17:36 26-11-2021
Վերաքննիչ քրեական դատարանը ՍԴ չի դիմելու․ դատարանը կողմերի միջնորդությունները մերժեց. News.am
Այս բաժնից
676 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
952 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1111 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն