Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվածների խուզարկությամբ «սփայս» է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 22-ի լուսադեմին ոստիկանության ՊՊԳՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի ոստիկանները ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ երկու երիտասարդի։ նրանք ենթարկվել են անձնական խուզարկության։ 22 և 17-ամյա երիտասարդների մոտ հայտնաբերվել է սփայս կոչվող թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ տարբեր քաշերով։ Նրանց հայտնածով զանգվածները թմրամիջոց են։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկում թմրամիջոցը ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]