2129 դիտում
19:13 23-12-2019
Պատգամավորները շահագրգիռ կողմերի հետ քննարկել են ճանապարհային երթևեկությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ՝ պատգամավորները, փաստաբանները, վարորդների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները քննարկել են վարորդական բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթում առկա «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունները:
Ինչպես հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը՝ հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին:
Արմեն Խաչատրյանի հավաստմամբ՝ թեեւ օրենքն ուժի մեջ է մտնելու 2020թ-ի հունվարի մեկից, սակայն վարորդներն արդեն ներկայացրել են մի շարք մտահոգություններ։ Հիմնական դժգոհությունը վերադասության կարգով բողոքարկելիս 4 հազար դրամ պետական տուրքի պարտադիր պահանջի դեմ է։ Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարան դիմելիս տուրքի չափը 10 հազար դրամ է, Վճռաբեկ դատարան՝ 20 հազար։ Պատգամավորը հրապարակել է վիճակագրական տվյալներ՝ նշելով, որ միայն այս տարվա ընթացքում ՃՏՊ-ների հետեւանքով գրանցվել է 330 զոհ։ «Մենք իրավունք չունենք հաշտվել այս թվերի հետ եւ ամեն ինչ պետք է անել բարձրացնելու համար անվտանգ երթեւեկության մակարդակը»,- նշել է նա։
Արմեն Խաչատրյանը երեք հիմնական գործոն է առանձնացրել. ոստիկանության համակարգում կառուցվածքային փոփոխություններ, պարեկային ծառայության ներդրում եւ բնագավառի օրենսդրության եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցում։ Կարեւոր են համարվել նաեւ հասարակական տրանսպորտի ժամանակակից մեքենաներով համալրումը, ոլորտի հիմնովին բարեփոխումը։
ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հայկ Վարդանյանը տեղեկացրել է, որ պարտադիր պետական տուրքի պահանջը սահմանված է Վարչական դատավարության օրենսգրքով։ Ըստ նրա՝ հայցվորը օրենքով սահմանված կարգով կարող է ետ ստանալ տուրքի գումարը՝ տվյալ գործի դրական արդյունքի դեպքում։ Նա նաեւ նշել է, որ տուրքի չեղարկումը կհանգեցնի վարչական դատարանների ծանրաբեռնվածության ավելացման։
Այս տեսակետն անընդունելի է համարել պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ նշելով, որ դա պետության խնդիրն է։ Պատգամավորը կարեւոր է համարել Ճանապարհային ոստիկանության նպատակաուղղված եւ արդյունավետ գործունեությունը։
Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է որոշակի պարզաբանումներ՝ վերադասության կարգով բողոքարկումների վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ դրանց արդյունավետության բարծրացումը կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը։
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հավաստմամբ՝ պատժի խստացումը չի բերում անվտանգության ապահովման բարձրացմանը։ Մշտական հանծնաժողովի նախագահը կողմ է արտահայտվել դպրոցներում ճանապարհային անվտանգ երթեւեկության վերաբերյալ առարկայի ներդրմանը։
ՀԿ-ների ներկայացուցիչները դեմ են արտահայվել պարտադիր պետական տուրքերի մուծմանը՝ փաստելով, որ դրանք բարձր են։ Նրանք առաջարկել են չեղարկել դրույթը, իսկ օրենքն ուղարկել Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու համար: Արմեն Խաչատրյանը նշել է, որ հարցը կքննարկեն գործընկերների հետ եւ որոշման մասին կտեղեկացնեն։
Նմանատիպ նյութեր
988 դիտում
10:40 05-08-2023
Լուիս Բոնոն հանդիպել է հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ խաղաղության գործընթացին աջակցելու համար. ԱՄՆ պետդեպ
984 դիտում
20:01 29-12-2020
ԱԻ նախարարի մոտ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկվել է Թվինինգ ծրագիրը
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան