987 դիտում
20:01 29-12-2020
ԱԻ նախարարի մոտ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկվել է Թվինինգ ծրագիրը
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Սվենսոն Պատրիկին և ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանին:
Նախարար Փիլոյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել նախաձեռնողականության և Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման, բնակչության պաշտպանության գործում ներգրավվելու մեծ պատրաստակամության համար:
«Բնակչության պաշտպանության ոլորտում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ ծրագրի ընթացքը համավարկի, ապա նաև պատերազմի պատճառով գոհացուցիչ չէ, սակայն 2021թ.-ին ոչ միայն կլրացվի բացը, այլև ակնհայտ դրական արդյունքներ կգրանցվեն»,- ասել է Անդրանիկ Փիլոյանը և վստահեցրել, որ նախարարությունը բաց է ծրագրի շրջանակում ցանկացած ձևաչափով աշխատելու համար:
Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին՝ երկրի համար դժվարին ժամանակահատվածում նման պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ և կարծիք հայտնել, որ այսօր առավել քան կարևորվում է համագործակցությունը բնակչության համապարփակ պաշտպանության համակարգի զարգացման և ռիսկերի կառավարման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի նպատակների իրականացման ուղղությունները, դրանցում անհրաժեշտության դեպքում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունները: Հյուրերը վստահեցրել են, որ իրենք ևս պատրաստ են ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ բոլոր քննարկումներին:
Հիշեցնենք, որ Թվինինգ ծրագիրը մեկնարկել է 2020 թ. հոկտեմբերի 1-ին: Այն ԵՄ կողմից իրականացվում է Շվեդիա-Լիտվա համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ Հայաստանը դարձնել ավելի դիմակայուն երկիր և նվազեցնել տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա:
Նմանատիպ նյութեր
2129 դիտում
19:13 23-12-2019
Պատգամավորները շահագրգիռ կողմերի հետ քննարկել են ճանապարհային երթևեկությանն առնչվող հարցեր
988 դիտում
10:40 05-08-2023
Լուիս Բոնոն հանդիպել է հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ խաղաղության գործընթացին աջակցելու համար. ԱՄՆ պետդեպ
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»