2834 դիտում
16:24 24-12-2019
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներով:
Հանձնաժողովն ուսումնասիրել է մի շարք լրատվամիջոցների կողմից՝ «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել» վերնագրով հրապարակումը և եկել եզրակացության, որ Երևանի քաղաքապետի արարքում առկա են անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել: Մասնավորապես, ԶԼՄ-ն ձեռք էր բերել փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է:
2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնն ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն: Իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Մարությանը սույն թվականի նոյեմբերի 30-ին իր ՍՊԸ-ի տնօրեն է նշանակել եղբորը, ինչը, սակայն, չի ազատում նրան պատասխանատվությունից»,- գրել էր թերթը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1771 դիտում
10:45 01-12-2022
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի քանի պատգամավորի նկատմամբ վարույթ է հարուցել. անուններ. «Ժողովուրդ»
1894 դիտում
19:37 21-02-2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 55 վարույթ է հարուցել
2186 դիտում
22:18 19-03-2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Մարությանի կողմից խախտում չի տեսել
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»