4466 դիտում
22:11 26-12-2019
Գոնե սպասեին տոները անցնեն, թե դա էլ է մտնում սցենարի մեջ. պաշտպանը՝ ՍԴ նախագահի սանիկին մեղադրանք առաջադրելու մասին
Պետք է լրացուցիչ լծակ` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ստիպելու հրաժարական տալու համար, եւ այս ամենի քավության նոխազի դերում Նորայր Փանոսյանն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10216111450682186&id=1327886913]էջում[/url] գրառում է արել Հրայր Թովմասյանի սանիկ՝ Նորայր Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
««Սանիկ» օպերացիան շարունակվում է…
Այսօր Հատուկ քննչական ծառայությունը եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը եւ այդ հիմնավորմամբ կրկին դիմել է դատարան ` Փանոսյանին կրկին կալանավորելու համար։ Հիշեցնեմ, որ Փանոսյանին կալանավորել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը, իսկ ազատ էր արձակել վերաքննիչ դատարանի դատավոր Ս.Մարաբյանը` հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։ Լրացված մեղադրանքը եւս դատարկ է եւ անհիմն, ուստի ակնհայտ է, որ այս անգամ եւս կալանավորման պատճառները այլ են։ Ինչպես հայտնի է, նախագահը ստորագրել է ՍԴ մասին օրենքի խայտառակ լրացումը, ուստի պետք է լրացուցիչ լծակ` Հրայր Թովմասյանին ստիպելու հրաժարական տալու համար։ Այս ամենի քավության նոխազի դերում Նորայր Փանոսյանն է, ում անմեղ լինելը, ճակատագիրը, ընտանիքը որեւէ արժեք չունեն Նոր կոչվող Հայաստանի իշխանավորների համար։
Հ.Գ. Գոնե սպասեին տոները անցնեն, թե դա էլ է մտնում սցենարի մեջ` լրացուցիչ տառապանք մարդուն եւ նրա ընտանիքին…»։
Նշենք, որ Նորայր Փանոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։
«Մեզ մոտ քննվող քրեական գործով Նարեկ Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել է, եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)»,– NEWS.am-ին հայտնել էին ՀՔԾ–ից։
Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանը նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր՝ Ս. Մարաբյան) որոշմամբ կալանավորումից ազատ է արձակվել՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Նմանատիպ նյութեր
1423 դիտում
14:16 13-11-2021
Իսկ ի՞նչ էիք ուզում, որ հայերը վիզները ծուռ սպասեին, թե երբ են իրենց վերջնականպես կոտորելու՞. Արման Աբովյան
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»