211652_close_icon
views-count1593 դիտում article-date 15:37 29-12-2019

Աֆղանստանում թալիբների հարձակման զոհ է դարձել 1 տասնյակից ավելի մարդ

Առնվազն 17 մարդ է զոհվել Աֆղանստանում «Թալիբան» ծայրահեղական շարժման անդամների կատարած հարձակումից։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, դեպքը տեղի է ունեցել երկրի Թահար նահանգում։ Ահաբեկիչները հարձակում են գործել աշխարհազորայինների բազայի վրա, կան նաև վիրավորներ։ Նշենք, որ այդ երկրում կառավարական ուժերի և թալիբների միջև առճակատումը շարունակվում է։ Ահաբեկիչներն ավելի վաղ զավթել էին ու վերահսկողություն սահմանել երկրի խոշոր քաղաքների նկատմամբ։ Բացի այդ, Աֆղանստանում մեծացել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ազդեցությունը։ Երկրի ողջ տարածքում ուժեղ պայքար է ընթանում ահաբեկչության դեմ։

Նմանատիպ նյութեր