65721 դիտում
19:55 29-12-2019
Դանակահարություն Մարտունի քաղաքի ավտոդպրոցի մոտ. տեղի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են 2 անչափահասներին դանակահարած ու ծեծի ենթարկած կասկածյալներին. հայտնաբերվել է նաև դանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 01:45-ի սահմաններում, Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ դանակահարված, իրենց մոտ են տեղափոխվել 2 տղա երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 16-ամյա Սամվել Դ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի առաջային մակերեսի և աջ բազկի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, 17-ամյա Շահեն Մ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «գլխի քունքային շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ:
Վերջիններս հիվանդանոցում՝ ըստ բժիշկների հայտարարության, եղել են վիրահատարանում, և հնարավոր չէ եղել կատարվածի մասին բացատրություններ տալու:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ բժիշկները պայքարում էին երեխաների կյանքի համար, Մարտունու ոստիկանները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, տաք հետքերով պարզում են, որ վերջիններիս հետ վիճաբանել են Մարտունի քաղաքի բնակիչներ, 20-ամյա Նաիրի Մարտիրոսյանը, 20-ամյա Նարեկ Սամվելյանը և 21-ամյա Սամվել Ավետիսյանը:
Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարությունը տեղի է ուեցել Մարտունի քաղաքի ավտոդպրոցի մոտ և Ն. Մարտիրոսյանը իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Սամվել Դ.-ին և Շահեն Մ.-ին:
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում այսօր կասկածյալներ Ն. Մարտիրոսյանը, Ն. Սամվելյանը և Ս. Ավետիսյանը ներակայացել են ոստիկանության Մարտունու բաժին:
Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արման Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբշկական փորձաքննություն:
Մարտունու բժշկական կենտրոնի բժշիկների շնորհիվ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+