211652_close_icon
views-count37819 դիտում article-date 18:48 16-08-2024

Ոստիկանները Թլիկի գյուղապետին, որդուն ու մորը ծեծի ենթարկած և կրակոցներ արձակած կասկածյալներին տաք հետքերով հայտնբերեցին Գառնու ձորում․ հայտնաբերվել է հանցագործության գործիք ատրճանակն ու «Նիվա»-ն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Ալիկ Հակոբյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի, ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչների` բաժնի պետ Արտակ Պետրոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Թալինի բաժնի իրենց գործընկերների հետ իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, օպերատիվ տեղեկություններով պարզել են հնարավոր այն վայրը, որտեղ գուցե թաքնվում են երեկ՝ օգոստոսի 15-ին, Թլիկի վարչական ղեկավարին, նրա որդուն և մորը ծեծի ենթարկած, ապա կրակոցներ արձակած և դեպքի վայրից «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով փախուստի դիմած կասկածյալները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանական մի քանի օպերատիվ խմբեր մեկնում են Կոտայքի մարզի Գառնու ձորեր, որտեղ էլ հայտնաբերում են նրանց ու կարողանում են պրոֆեսիոնալ ձևով ոչ միայն վնասազերծեն, այլև հայտնաբերում են «Նիվա»-ն և հանցագործության գործիք ատրճանակը։ 

Բոլորը բերման են ենթարկվում ոստիկանության Թալինի բաժին, որտեղից էլ նրանց, հայտնաբերված ատրճանակը ներկայացնում են Թալինի քննչական բաժին։ Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանը հայտնում է, որ ոստիկանները Գառնու ձորում մոտ 2 կմ հատված ոտքով որոնողական աշխատանքներ են կատարել, մինչև որ կարողացել են հայտնաբերել կասկածյալներին։ 

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին նրանց անունները չենք հայտնում։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 15-ին կրակոցներ էին հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, ոստիկանության Թալինի բաժնում, Ազգային անվտանգության ծառայության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Թլիկ գյուղում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։

Օպերատիվորեն գյուղ էին ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալը և ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել էին կրակված պարկուճներ, արնանման հետքեր, քարեր որոնց վրա նույնպես առկա էր արյուն։ 

Ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել էին, որ նշված վայրից «Թալին» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչներ Սլավիկ Սալոյանը, Մանվել Սալոյանը և 1 հոգի մեծահասակ կին։

Դեպքի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև փորձաքրեագետները։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ 

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վիրավորներից Սլավիկ Սալոյանը Թլիկի վարչական ղեկավարն է, ժողովրդի լեզվով ասած՝ գյուղապետը, Մանվել Սալոյանը նրա որդին է, իսկ վիրավոր մեծահասակ կինը գյուղապետի մայրն է, ով քաշքշոցի ընթացքում է վայր ընկել և ստացել վնասվածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ծեծկռտուքի մասնակիցները վարչական ղեկավարի ազգականներն էին և ոստիկաններն ու քննիչները, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզի և Թալինի բաժնի աշխատակիցները դեպքի մանրամասները ամբողջությամբ ճշտել էին օպերատիվ տվյալներով և գիտեին նաև կրակոցներ արձակողի ինքնությունը և որ նրանք դեպքի վայր էին ժամանել սև գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով։ Նրանք ոստիկանության կողմից որոնվում էին։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր