1931 դիտում
15:18 30-12-2019
Խաղաղություն եմ մաղթում բոլորիս. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
Հարգելի´ գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական ծառայողներ, հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:
2019 թվականն էական նշանակություն ուներ Զինված ուժերի համար: Տարին հագեցած էր փոքր և մեծ ձեռքբերումներով: 2019 թվականի ընթացքում Զինված ուժերի ղեկավարությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել Զինված ուժերի արդիականացման, մարտական հերթապահության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հայրենական արտադրության զինատեսակները փորձարկելու և ռազմապաշարը համալրելու ուղղությամբ: Զինված ուժերը համալրվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր միջոցներով, որոնք համապատասխանում են մեր խնդիրների կատարման առանձնահատկություններին, հարմար են տեղանքի բնակլիմայական պայմաններում շահագործման համար և ավելի հեշտ են յուրացվում անձնակազմի կողմից:
Անցնող տարվա զինվորական կարևորագույն իրադարձություններից մեկը լայնածավալ ռազմավարական զորավարժություններն էին, որ աննախադեպ էին նոր ձեռք բերված զինատեսակների փորձարկմամբ և պահեստազորայինների ներգրավմամբ:
Համալրված զինապարտները կրկին ապացուցեցին, որ ցանկացած պահի կարող են իրենց ակտիվ և համակարգված մասնակցությունն ունենալ հայրենիքի պաշտպանության գործում: Գնահատելի է նաև երկրապահ կամավորականների ակտիվ մասնակցությունը զորավարժություններին:
2019 թվականի նշանակալից նորարարություններից մեկը Զինված ուժերում սննդի կազմակերպման կարգի փոփոխությունն էր, որն աստիճանաբար կընդգրկի ամբողջ Զինված ուժերը: Աշխատանքներ են կատարվել նաև մարտական հենակետերն ամրացնելու, ավելի անվտանգ դարձնելու և նորագույն տեխնիկայով հագեցնելու ուղղությամբ: Բարելավվել են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմանները: Եվ այս ամենի արդյունքում 2018 թվականի համեմատ 2019 թվականին Զինված ուժերում 22 տոկոսով նվազել է զոհերի (մահերի) թիվը, որից ծառայության հետ կապված դեպքերը՝ մոտ 48 տոկոսով:
Ամփոփելով անցնող տարվա հաջողությունները՝ Զինված ուժերի հրամանտարության և անձամբ իմ անունից հավաստիացնում եմ՝ մեր բանակն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ, և պատրաստ է լիարժեք կատարել հայկական երկու պետությունների սահմաններն անձեռնմխելի պահելու պատվավոր առաքելությունը:
Եվս մեկ անգամ շնորհավորում և խաղաղություն եմ մաղթում բոլորիս: Այո´, մենք պատերազմ չենք ուզում, բայց գիտակցում ենք՝ պատերազմին պատրաստ լինելով միայն կարելի է խաղաղություն հաստատել: Ամեն օր հազարավոր զինծառայողներ`հենց մեր զավակները, եղբայրներն ու հայրերն են, որ պահում և պարտադրում են այդ խաղաղությունը, և փայլուն են կատարում իրենց առջև դրված խնդիրները: Հատկապես շնորհավորում եմ զոհված զինծառայողների հարազատներին, ոգու տոկունություն և արիություն եմ մաղթում ձեզ: Ձեր որդիների սխրանքը երբեք չի մոռացվի:
Շնորհակալություն եմ հայտնում այս տոնական օրերին կրկնակի զգոնությամբ հայկական երկու հանրապետությունների սահմաններին մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին:
Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ ծնունդ:
[b]ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ
գեներալ-լեյտենանտ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
4356 դիտում
09:29 08-06-2020
Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի առանձնատուն․ Factor.am
4040 դիտում
14:50 29-12-2018
Պիտի լինենք զգոն և համախմբված. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ամանորյա շնորհավորական ուղերձը
Այս բաժնից
607 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
886 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
637 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով