211652_close_icon
views-count3344 դիտում article-date 20:52 30-12-2019

Վարչապետ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն Ամանորի նախաշեմին այցելել են Տավուշի մարզի համայնքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը շրջայց են կատարել Տավուշի մարզի մի շարք համայնքներով։ Մասնավորապես, վարչապետը տիկնոջ հետ եղել է Կողբ, Նոյեմբերյան, Բաղանիս, Կոթի եւ Ոսկեվան համայնքներում, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել տարբեր հարցերի։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթել հաջողություններ եւ բարեկեցություն, իսկ երեխաներին հանձնել նվերներ։ Այնուհետև վարչապետը տիկնոջ հետ այցելել է Իջեւան՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, մարզպետ Հայկ Չոբանյանի եւ քաղաքապետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ շրջել քաղաքով՝ ծանոթացել ասֆալտապատման, փողոցների եւ այգու բարեկարգման աշխատանքներին։ Կառավարության ղեկավարը կարեւորել է աշխատանքների արդյունավետ եւ որակյալ իրականացումը եւ պատասխատուներին հանձնարարել իրականացնել պատշաճ վերահսկողություն։ Վարչապետի գլխավորությամբ Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գալիք տարվա ընթացքում մարզում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր