Փրկարարը, ով իր գործընկերների հետ բազմաթիվ կյանքեր է փրկել, այսօր մեր օգնության կարիքն ունի. եկեք փրկենք նրա 5-ամյա դստերը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փ/ծ սերժանտ Գրիգոր Սաֆարյանի դուստրը՝ 2014 թվականին ծնված Լիլիթ Գրիգորյանը բոլորիս օգնության կարիքն ունի: Ծննդյան օրվանից օրեր անց բժիշկները աշխորոշել են՝ արյան վարակ, օստիոմելիտ՝ երեխայի ոսկորները դեֆորմանում են:
Լիլիթը բուժվել, վերականգնողական կուրսեր է անցել Հայաստանում, հետազոտվել Իսպանիայում, Գերմանիայում: Վիրահատությունն անխուսափելի է, եթե երեխան չվիրահատվի եւ վարակը խորանա, Լիլիթը կկորցնի քայլելու կարողությունը: Գերմանիայի կլինիկաներից մեկում Լիլիթին վիրահատություն է նշանակված 2020 թվականի փետրվարի 4-ին: Պահանջվում է 20 000 եվրո, ծնողներն այս պահին հաջողել են հավաքել 8 000 եվրո: Յուրաքանչյուրիս փոքրիկ օգնությունը կարող է դառնալ Լիլիթին փրկելու բաղադրիչ: Ամեն մեկս մեկ կաթիլ ջրով կարող ենք հզոր օվկիանոս ստեղծել: Օգնենք փոքրիկ Լիլիթին ապրելու լիարժեք կյանքով: Օգնենք փրկել փրկարարի դստերը:
Հաշվեհամարները Լիլիթի մոր՝ Սոնա Ղազարյանի անունով են.
[b]IDBANK
Հայկական դրամով՝ 11814012131000
Եվրոյով՝ 11814012131002
Ամերիկյան դոլարով՝ 11817066874302
Ռուսական ռուբլով՝ 11817066874301[/b]
Օգնել ցանկացողները կարող են գումարներ փոխանցել նաեւ [url=https://www.leetchi.com/c/help-for-lilit]առ-ցանց[/url]
Լիլիթ Գրիգորյանի ծնողների հեռախոսահամարները.
[b]Հայր՝ Գրիգոր Սաֆարյան 093 27 83 34
Մայր Սոնա Ղազարյան 055 70 50 67[/b]