15781 դիտում
23:16 30-12-2019
«Արդեն չափ ու սահմանն անցնում են». կոտրել են Վահագն Չախալյանի մեքենայի ապակիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեւանում այսօր` դեկտեմբերի 30-ին, կոտրել են «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի մեքենայի ապակիները: Այս մասին տեղեկացրել է Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով։
«Չգիտեմ` ով է եղել, բայց մի բան ասեմ, արդեն չափ ու սահմանը անցնում են: Բացարձակապես անընդունելի է այս ձեւը: Ես վստահ չեմ՝ քաղաքական է եղել, թե ուղղակի, չնայած ոչ մեկի հետ կոնֆլիկտային վիճակ չկա, անձնական վիճակ չկա: Չեմ շտապում կապել մեր գործունեության հետ, բայց Աստված ոչ անի, որ սա կապված լինի մեր գործունեության հետ»,-ասել է նա՝ իրավապահներին կոչ անելով անհապաղ պարզել պատահածը։
Նշենք, որ Վահագն Չախալյանի նախաձեռնությունը արդեն ամիսներ շարունակ Երեւանում եւ մարզերում ստորագրահավաք է անցկացնում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1645 դիտում
00:43 08-02-2014
Վահագն Չախալյանի հայտարարությունը Թուրքիայի հայ մտավորական Սևան Նիշանյանի ազատազրկման կապակցությամբ
Այս բաժնից
541 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
625 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք