3441 դիտում
14:32 31-12-2019
Մենք կշարունակենք աշխատել ավելի մեծ ոգևորությամբ ու նվիրվածությամբ՝ հանուն ազատ, բարեկեցիկ ու զարգացած հայրենիքի:. ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
2019 թվականը եղել է բարդ որոշումների, մարտահրավերների, բայց նաև հաջողությունների ու ձեռքբերումների տարի: Եվ չնայած 2020 թվականին սպասվող մարտահրավերները պակաս լուրջ ու պատասխանատու չեն, այնուամենայնիվ, համոզված եմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք ու վճռականություն՝ դիմակայելու դրանց և պատվով անցնելու այս չափազանց կարևոր ժամանակաշրջանը:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել և շնորհավորել ուսուցչին, զինվորականին, բժշկին, հողի մշակին, գիտնականին և ազգանվեր աշխատանք կատարող բոլոր այն մարդկանց, ովքեր հնարավոր են դարձնում Արցախի և Հայաստանի կայուն զարգացումն ու անվտանգ, ապահով ապագան:
Մեր ժողովուրդը միշտ առանձնացել է իր միասնականությամբ և բարի ավանդույթների պահպանմամբ, ուստի վստահ եմ, որ գալիք 2020 թվականին և հետագա բոլոր տարիներին մենք կշարունակենք աշխատել ավելի մեծ ոգևորությամբ ու նվիրվածությամբ՝ հանուն ազատ, բարեկեցիկ ու զարգացած հայրենիքի:
Այստեղից՝ Արցախից, ես իմ ընտանիքի հետ միանում եմ նոր տարին նշող միլիոնավոր մեր հայրենակիցների և մեզ բարեկամ ժողովուրդների բարեմաղթանքներին և ցանկանում, որ գալիք 2020 թվականը յուրաքանչյուրիս համար լինի թարմ գաղափարների, առողջության ու երջանկության տարի, իսկ մեր սիրելի հայրենիքի համար՝ խաղաղության, տնտեսական առաջընթացի և համազգային ծրագրերի իրականացման տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
988 դիտում
17:29 30-12-2014
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
3933 դիտում
15:57 30-12-2015
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ամանորյա ուղերձը
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված