29818 դիտում
19:20 31-12-2019
Արտակարգ դեպք Երևանում. տարիքով 3 տղամարդ կասկածվում է 9-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում 3 հոգու կողմից 9-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնությի գործողություններ կատարելու փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքային ոստիկանության բաժին է դիմել երեխայի մայրը և հայտնել, որ դեկտեմբերի 26-ին, 27-ին և 28-ին ոմն Արմենը, Սարգիսը և Գոռը իր երեխայի նկատմամբ՝ իր կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմենը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 55-ամյա Արմեն Ա-ն, Գոռը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Գոռ Մ-ն, իսկ Սարգիսը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Սարգիս Բ-ն:
Նշված անձինք ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են տարածքային ոստիկանություն, որտեղ բացատրություն են տվել և բաց թողնվել:
Ոստիկանությունում նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք իրականությանը համապատասխանում են երեխայի մոր հայտնած տեղեկությունները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մայրը ոստիկաններին հայտնել է նաև, թե ինչ մակնիշի ավտոմեքենայով են եղել նշված անձինք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: