124335 դիտում
15:19 02-01-2020
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են Մանկավարժական համալսարանի դասախոսին մահվան ելքով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած ԱՁ տնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտայյն հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Կարեն Հովհաննիսյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 31-ին, ժամը 19։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն Աթոյան փողոցի 29 հասցեի դիմացից հիվանդանոց է տեղափոխել Աթոյան անցուղիի բնակիչ՝ 80-ամյա Մարտուն Սոսյանին, ով հունվարի 1-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի վայր ժամանած Երևանի ՃՈ հետաքննչական բաժանմունքի խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննութան բաժնի խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և ՀԿԳ ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ, բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողութուններ, նշված վրաերթը կատարելու կասկածանքով հունվարի 1-ին Երևան քաղաքի Ռոստոմի փողոցից Էրեբունու ոստիկանություն են բերման ենթաիկել Կ. Հովհաննիսյանին։
Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 81 FF 081 համարանիշի ավտոմեքենայով։
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Մ. Սոսյանն աշխատում էր Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում՝ որպես դասախոս, իսկ կասկածյալ Կ. Հովհաննիսյանը իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է ԱՁ տնօրեն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+