Հիլարի Քլինթոնը դարձել է բրիտանական հայտնի համալսարանի ռեկտոր
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ընտրվել է Մեծ Բրիտանիայի Բելֆաստ քաղաքում գործող Քուինս համալսարանի (Queen's University of Belfast) ռեկտորի պաշտոնում։
Այդ մասին հայտնում է համալսարանի պաշտոնական կայքը։ Նշվում է նաև, որ նա ընտրվել է ռեկտորի պաշտոնում Հյուսիսային Իռլանդիայի զարգացմանը մեծ ավանդ ներդնելու շնորհիվ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Քլինթոնը ռեկտորի պարտականությունները ստանձնել է հունվարի 1-ից։ Նա կղեկավարի համալսարանը 5 տարի։
«Հպարտ եմ, որ օգնում եմ համալսարանի հեղինակությունը բարձրացնելուն»,-ասել է Քլինթոնը։