211652_close_icon
views-count7909 դիտում article-date 14:36 03-01-2020

Սարգիս Գրիգորյան. Սուլեյմանիի սպանությունը էլ ավելի է խորացնում ճգնաժամը Մերձավոր Արևելքում ու դրանից դուրս

Արաբագետ Սարգիս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սուլեյմանիի սպանությունը ոչ միայն էլ ավելի է խորացնում ճգնաժամը Մերձավոր Արևելքում ու դրանից դուրս, այլ կարելի է ասել ԱՄՆ-Իրան հայտարարված պատերազմ է, որը սուր բնույթ է ստանալու Լիբանանում, Պաղեստինում, Սիրիայում, Իրաքում, Եմենում, Բահրեյնում, Իսրայելում, Պարսից ծոցում և այլն....»: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ձեռնարկած հրթիռային հարվածի արդյունքում Բաղդադի օդանավակայանի շրջանում [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/03/1144289/]սպանվել [/url]է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաև, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչության մեջ և հայտարարել, որ «ԱՄՆ-ը իր հանցավոր արկածախնդրության բոլոր հետևանքների համար պատասխանատվություն է կրելու»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր