211652_close_icon
views-count982 դիտում article-date 21:32 05-08-2024

Մերձավոր Արևելքում ճգնաժամը սրման եզրին է․ Հունգարիայի ԱԳ նախարար

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի և Իրանի ԱԳ նախարարների հետ։ Զրույցների ընթացքում հաստատվել է, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամային իրավիճակը սրման եզրին է։

«Այսօր հեռախոսով խոսեցի իմ իսրայելցի գործընկեր Իսրայել Կացի և իմ իրանցի գործընկեր Ալի Բաղերի Քանիի հետ, որոնց հետ զրույցները, ցավոք, ևս մեկ անգամ հաստատեցին, որ մենք գտնվում ենք եզրին», - այս մասին Սիյարտոն գրել է Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում։

Նրա խոսքով՝ Հունգարիայի դիրքորոշումն է՝ կանխել Իսրայելի վրա հերթական հարձակումը, ինչպես անցյալ տարվա հոկտեմբերին, բայց միաժամանակ պետք է ամեն ինչ անել, որպեսզի կանխվի խոշոր տարածաշրջանային պատերազմի բռնկումը։

«Եթե ​​Մերձավոր Արևելքի ներկայիս ճգնաժամը տարածվի մեկ այլ երկիր, այն դրանով չի դադարի։ Հակամարտությունը հեշտությամբ կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի, որը կարող է վտանգ ներկայացնել ամբողջ գլոբալ անվտանգությանը»,- ընդգծել է Սիյարտոն՝ միջազգային հանրությունը կոչ անելով կենտրոնանալ էսկալացիայի կանխման վրա։

Նմանատիպ նյութեր