10528 դիտում
22:20 03-01-2020
Կոչ ենք անում բոլոր կողմերին, հատկապես ԱՄՆ-ին, զսպվածություն դրսևորել և կանխել լարվածությունը. Չինաստանի ԱԳՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չինաստանն արձագանքել է Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը:
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գեն Շուանը ճեպազրույցի ժամանակ ասել է.
«Մենք մեծ կարևորություն ենք տալիս վերջին դեպքերին: Չինաստանը միշտ դեմ է եղել միջազգային հարաբերություններում ուժի կիրառմանը և կողմ է, որ բոլոր կողմերը գործնականում ենթարկվեն ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին ու նպատակներին և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերին»:
«Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն, Մերձավոր Արևելքում և Ծոցի շրջանում խաղաղություն ու կայունություն պետք է պահպանվի: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, հատկապես ԱՄՆ-ին, զսպվածություն դրսևորել և կանխել լարվածությունը», – ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ձեռնարկած հրթիռային հարվածի արդյունքում Բաղդադի օդանավակայանի շրջանում [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/03/1144289/]սպանվել [/url]է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաև, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։
Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչության մեջ և հայտարարել, որ «ԱՄՆ-ը իր հանցավոր արկածախնդրության բոլոր հետևանքների համար պատասխանատվություն է կրելու»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
931 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
880 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը
751 դիտում
18:26 18-12-2024
Գազայի հատվածում մեկ օրում զոհվել է 38 մարդ