211652_close_icon
views-count1573 դիտում article-date 14:05 22-03-2023

Բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը. Ջոն Քիրբի

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբիի ճեպազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրվան:

Լրագրողը հարցրել է, թե ինչպիսի՞ն է ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը շարունակվող հակամարտության վերաբերյալ, և արդյո՞ք ԱՄՆ-ն մտահոգիչ է համարում Արցախում ՌԴ խաղաղապահների  ներկայությունը:

«Նախկինում մենք ասել ենք, որ բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը: Մենք չենք ցանկանում տեսնել բռնություններ, ցանկանում ենք, որ բոլոր կողմերը ձեռնարկեն համապատասխան քայլեր՝ լարվածությունը թուլացնելու և բռնությունը դադարեցնելու ուղղությամբ»,- պատասխանել է Քիրբին, նաև նշել, որ պատրաստ չէ խոսելու Արցախում ռուսական զորքերի ներկայության մասին:

Նմանատիպ նյութեր