3548 դիտում
17:28 05-01-2020
Իրանը դիմել է ՄԱԿ ԱԽ՝ գեներալ Սոլեյմանիի սպանության առնչությամբ
Թեհրանը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ Իրաքում ԱՄՆ գործողության ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության շուրջ իրավիճակի հետ կապված, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է ria.ru-ն։
«Արտաքին գործերի նախարարությունն արդեն ձեռնարկում է քաղաքական, իրավաբանական և միջազգային միջոցներ, այդ թվում ՄԱԿ Անվտանգության խորհրդի մակարդակով»,- ասել է նա։
Հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ը Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում իրականացրել է գործողություն Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդ ալ Մուհանդիսի դեմ, որոնց Վաշինգտոնում համարում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանության վրա հարձակման կազմակերպման հանցակիցներ։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել ԱՄՆ-ից Սոլեյմանիի մահվան համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «արագ և ուժեղ հարված» հասցնել իրանական 52 թիրախների, եթե գրոհի ենթարկվեն ամերիկացիները։
Համաշխարհային հանրությունը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին։
Նմանատիպ նյութեր
5395 դիտում
15:53 13-01-2020
Իրանը չի ավարտել ԱՄՆ-ից վրեժխնդրությունը Սոլեյմանիի սպանության համար. Խամենեիի ներկայացուցիչ
2363 դիտում
12:28 14-01-2020
Իրանը պատրաստվում է դատի տալ Թրամփին՝ Սոլեյմանիի սպանության համար
6371 դիտում
12:04 05-01-2020
Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մարմինը հասցվել է Իրան
Այս բաժնից
685 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
955 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
949 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ