211652_close_icon
views-count2363 դիտում article-date 12:28 14-01-2020

Իրանը պատրաստվում է դատի տալ Թրամփին՝ Սոլեյմանիի սպանության համար

Իրանը մտադիր է դատական հայց ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին սպանելու համար։ Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին այս առթիվ հայտարարել է․ «Մենք նրան հանգիստ չենք թողնելու, նա պետք է պատասխան տա միջազգային դատարանի առաջ», գրում է [url=http://regionmonitor.com/language/ru/]Regionmonitor[/url]-ը։ Ռաիսիի խոսով՝ այդ հարցով զբաղվում են Իրանի Մարդու իրավունքների խորհուրդը և արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Սակայն Գերագույն դատարանի նախագահը չի մանրամասնել, թե Իրանի իշխանությունները հատկապես որ դատարան են պատրաստվում դիմել։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում հատկապես լարվեց 2019թ․ դեկտեմբերի վերջին, երբ ԱՄՆ-ը ռմբակոծեց Իրաքում և Սիրիայում «Հզբոլահ» շարժման մի քանի ռազմական հենակետեր։ Դրանից հետո շարժման կողմնակիցները պատասխան հարձակում կազմակերպեցին Բաղդադում ԱՄՆ-ի ուժերի դեմ։ Հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ի իրականացրած հատուկ գործողության արդյունքում Բաղդադում զոհվեց իրանցի անվանի գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ինչից հետո Իրանի խորհրադարանը ամերիկյան բանակն ու Պենտագոնը հռչակեց ահաբեկչական կազմակերպություն։ Օրեր անց Իրանը մի քանի հրթիռ արձակեց Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա՝ դա որակելով որպես վրեժ Սոլեյմանիի սպանության համար։ Դոնալդ Թրամփը հարձակումից հետո հայտարերեց, թե «ամեն ինչ լավ է», մարդկային կորուստներ չկան, թեև իրանական կողմը հայտարարել էր առնվազն 80 զոհի մասին։

Նմանատիպ նյութեր