211652_close_icon
views-count4319 դիտում article-date 15:33 06-01-2020

Ավստրալիայի իշխանությունները 1.4 մլրդ դոլար կհատկացնեն երկրում ավերիչ անտառային հրդեհների հետևանքների վերացման համար

Ավստրալիայի վարչապետ Սքոթթ Մորրիսոնը հայտարարել է, որ առաջիկա 2 տարում պետությունը հավելյալ՝ 1.39 մլրդ դոլար կհատկացնի, որպեսզի փակի այն ծախսերը, որոնք երկրում խոշոր անտառային հրդեհների դեմ պայքարելու ժամանակ են արվել։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Վարչապետի խոսքով՝ կառավարությունը պատրաստ է ցանկացած գումար ծախսել, որպեսզի վերականգնվեն վնասված տնտեսությունները, ճանապարհներն ու այլ հաստատություններ։ Մորրիսոնը նաև չի բացառել, որ հնարավոր է՝ հրդեհները շարունակվեն առաջիկա ամիսներին։ Նշենք, որ Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով մի քանի միլիոն հեկտար տարածք է այրվել։ Զոհվել է առնվազն 17 մարդ, ոչնչացել են հազարավոր տներ։ Բացի այդ, մեծ վնաս է կրել կենդանական աշխարհը. սատկել է մոտ 8 հազար կոալա և հարյուր հազարավոր այլ կենդանիներ։

Նմանատիպ նյութեր