211652_close_icon
views-count11680 դիտում article-date 20:55 06-01-2020

Սուրբ և Անմահ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարքի ձեռամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ այսօր՝ հունվարի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում։ Ներկա էին նաև բարձրաստիճան այրեր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Պատարագին մասնակցում էին նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և այլք: Մարդիկ այսօր միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս»: Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Ս. Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնյաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն` ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն: Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն: Ըստ հայ առաքելական եկեղեցու՝ ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվեց Հորդանան գետում: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 285+
285+

Նմանատիպ նյութեր