2019 թվականի արդյունքներով անցել ենք եւ Վրաստանին, եւ Ադրբեջանին. Փաշինյան
Պարզվում է՝ 2019 թվականի արդյունքներով անցել ենք եւ Վրաստանին, եւ Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2519538305033216]էջում[/url] գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաեւ Ադրբեջանին:
Պարզվում է՝ 2019 թվականի արդյունքներով անցել ենք եւ Վրաստանին, եւ Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը:
Դա պաշտոնապես արձանագրել է Արժույթի միջազգային հիմնադրամը»,- գրել է նա: