211652_close_icon
views-count5240 դիտում article-date 11:37 08-01-2020

Պարոն Մարուքյան, ձեզ մաղթում եմ բարի ծառայություն. Հովհաննես Խաչատրյան

Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Էդմոն Մարուքյանը իրեն է վերապահում խոսել մի ամբողջ ժողովրդի անունից և ակնարկում, թե ժողովուրդը ավելի շատ, որպես ընդդիմություն տեսնում է իբրև իրենց քան «աշոտյաններին»: Նախ դուք չունեք իրավունք խոսել ժողովրդի անունից, երկրորդ՝ դուք ունեք իրավունք խոսել միայն ձեր խմբակցության անունից, և այս տարեմուտի ձեր ակնարկը պարզից էլ պարզ է,սա հերթական գրպանային խաղեր տալն է: Լավ է մարդ լինի «աշոտյանական», քան լինի մի մարդ, ում Վանաձորի Գևորգը ուղղակի օրը ցերեկով լրատվականների առջև ձեզ տարավ ծովը ծարավ հետ բերեց: Դուք պատկանում եք այն տեսակին, ով միշտ ծառայում է տարբեր տերերի, և հին տերերի մոտ թողնում անհուն զարմանք, թե այս պատանին քանի երեսանի է: Ձեր ֆրակցիան «իմ քայլի» ժառանգորդն է և անխնա առանց վարանելու ծառայում է իշխանություններին: Դուք ջանք ու եռանդ չեք խնայում, որպեսզի այս խաղում ձեր ասած` ձեզ էլ խաղացնեն: Պարոն Մարուքյան, ձեզ մաղթում եմ բարի ծառայություն
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր