211652_close_icon
views-count3265 դիտում article-date 21:27 08-01-2020

Յուվենտուսի» նախկին հարձակվողի դեմ մահափորձ է կատարվել

Աթենքի արվարձանում Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրեն Դարկո Կովաչևիչի դեմ մահափորձ է կատարվել: Անհայտ անձինք 46-ամյա պաշտոնյայի ավտոմեքենայի վրա կրակ են բացել, երբ վերջինս մեքենայից դուրս է եկել: Կովաչևիչին ծնկի վնասվածքով տեղափոխել են տեղի հիվանդանոց: Վնասվածքի պատճառն առայժմ չի նշվում. կամ գնդակն է դիպել ծնկին, կամ էլ «Յուվենտուսի» և «Ռեալ Սոսյեդադի» նախկին հարձակվողը այն վնասել է ընկնելիս: Հարձակումից հետո հանցագործները այրել են իրենց ավտոմեքենան և դեպքի վայրից հեռացել, սակայն ավելի ուշ ոստիկանությունը մեքենայում զենք է հայտնաբերել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր